211652_close_icon
views-count2483 դիտում article-date 17:57 29-09-2016

Ժամանակն է եկել ասելու Թուրքիային, որ նրա տեղն Ասիայում է. Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ, 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Նիկոլյա Սարկոզին Փարիզում հանդիպել է ֆրանսիացի գործարարների հետ։ Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի ԵՄ-Թուրքիա բոլոր բանակցություններում Ֆրանսիայի մասնակցությունը: «Կարծում եմ՝ ժամանակն է եկել ասելու Թուրքիային, որ նրանց տեղն Ասիայում է: Ես հավատարիմ եվրոպացի եմ, երբեք չեմ մտածել ԵՄ-ն լքելու մասին, բայց կարծում եմ, որ ԵՄ-ն լավ չի աշխատում»,- ասել է Սարկոզին հանդիպման ընթացքում:

Նմանատիպ նյութեր