211652_close_icon
views-count9567 դիտում article-date 18:01 29-09-2016

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը Հանրապետության հրապարակում մասնակցեց հատուկ նոր մեքենաների շնորհանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը մասնակցեց «Հայփոստի» նորարարական ծառայության և հատուկ նոր մեքենաների շնորհանդեսին Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն այսուհետ հանդես կգա նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությամբ: Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի աննախադեպ ծառայության, ինչպես նաև ձեռք բերված հատուկ նոր մեքենաների շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը: «Հայփոստ թրասթ ﬔնեջﬔնթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նախարար Վ. Մարտիրոսյանին ներկայացրեց նոր մեքենաները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով, և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար: Այնուհետև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը և «Հայփոստ թրասթ մենեջմենթի»-ի տնօրենը վարորդներին հանձնեցին նոր մեքենաների խորհրդանշական բանալիները: Անփորձանք երթ մաղթելով վարորդներին` նախարար Վ. Մարտիրոսյանը կարևորեց «Հայփոստի» կողմից 14 հատուկ նոր մեքենաների ներդրումը, որոնց արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նախարարի կարծիքով` այս ներդրումն առաջին հերթին անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության բնակիչներին որակով ծառայություն մատուցելու համար: Նոր ծառայությունը կօժանդակի նաև ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին` ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը, միաժամանակ կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին: «Հայփոստի» այս նոր ծառայությունը հոկտեմբերի 1-ից կիրականացնի փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումներ դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր