211652_close_icon
views-count1844 դիտում article-date 17:45 29-09-2016

Գալուստ Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը նպաստելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Ռիտա Պալյանին, շնորհակալություն է հայտնել 20 տարի շարունակ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: Ռիտա Պալյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշել է, որ ինքը հպարտ է իր ծագումով ու արմատներով: Տիկին Պալյանն ուրախությամբ փաստել է, որ 42 տարի գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ առողջության պահպանման հարցում կարողանում է օգնել հայ մայրերին:

Նմանատիպ նյութեր