211652_close_icon
views-count43260 դիտում article-date 15:59 29-09-2016

Աշխարհի մի քանի երկրներից Արմավիրի մարզ էին ժամանել եզդի ժողովրդի սիրված ու ճանաչված զավակներ. պատճառը այցելությունն էր սրբատեղի Լալիշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 3 տարի է, սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղի համարվող Լալիշ տաճարի բակում են հավաքվում Հայաստանի, ինչպես նաև աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած եզդի ժողովրդի ներկայացուցիչներ։ Այսօր հերթական անգամ սրբատեղին մարդաշատ էր։ Ժամանել էին նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից, հարևան Իրանից, Իրաքից, Թուրքիայից և այլ երկրներից եզդի ժողովրդի սիրված ու հարգված ներկայացուցիչներ։ Այսօրվա միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պատգամավորներ, երկրապահներ։ Ելույթով հանդես եկավ եզդի ժողովրդի սիրված զավակ Միրզա Սլոյանը, ով վերջերս հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել էր բարձր պարգևի։ Երկրապահ կամավորականների միության փոխնախագահը ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը փոխանցեց եզդի ժողովրդին և մի քանի անձանց փոխանցեց Մ. Գրիգորյանի կողմից ԵԿՄ-ի կողմից նրանց արժանացրած մեդալները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ելույթ ունեցողները հիշեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ հերոսներին, ինչպես նաև նույնպես հերոսաբար հայրենիքին կյանքը զոհած Քյարամ Սլոյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եզդիների սրբատեղի տաճարի կառուցումը վկայակոչում է այն, որ հայ և եղզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր է և այս սրբատեղին կառուցելուց հետո աշխարհի բոլոր եզդիները գալու և պաշտելու են սուրբ Լալիշին, իսկ սրբատեղին կառուցվել է բարերար Միրզա Չոլոյի Սլոյանի կողմից, ով բնակվում և գործարարությամբ է զբաղվում Մոսկվայում։ Իսկ նրանց հիմնական սրբատեղին գտնվում է Իրաքի հյուսիսային մասում և այն նույնպես կոչվում է Սուրբ Լալիշ։ Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 407+
407+

Նմանատիպ նյութեր