211652_close_icon
views-count2363 դիտում article-date 14:12 29-09-2016

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» Մադրիդում առաջին պարտությունը կրեց, մարտական ոչ-ոքի Ռոստովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում` D խմբում, Մադրիդում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը. «Ատլետիկո»-«Բավարիա»: Մադրիդցիները փայլուն հանդիպում անցկացրեցին եւ 1:0 հաշվով հաղթեցին ահեղ մրցակցին: Նշենք, որ սա «Բավարիայի» առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում: Խմբի մյուս խաղում «Ռոստովը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի`2:2 խաղաց հոլանդական ՊՍՎ-ի հետ, թեպետ երկու անգամ հաշվի մեջ առջեւում էր: Այս տուրից հետո «Ատլետիկոն» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բավարիան» ունի 3 միավոր: «Ռոստովն» ու ՊՍՎ-ն ունեն 1-ական միավոր: Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր, D խումբ «Ռոստով» (Ռուսաստան) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 2:2 Դմիտրի Պոլոզ, 8, 37 - Դեւի Պրոպեր, 14, Լյուկ դե Յոնգ, 45+2 «Ատլետիկո» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0 Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 35
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր