211652_close_icon
views-count3662 դիտում article-date 10:57 29-09-2016

Առաջիկա 4 ամիսների ընթացքում 434 միլիարդ դրամ հարկ պետք է հավաքագրվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն, այս տարվա առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 695.2 միլիարդ դրամ և անցած տարվա նույն ժամանակահատվածում հավաքվել էր ճիշտ նույնքան: Մինչև տարեվերջ հարկային եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ, որպեսզի պետական բյուջեն կատարվի: Այսինքն, առաջիկա 4 ամիսների ընթացքում պետք է հավաքագրվի ևս 434 միլիարդ դրամ, կամ միջինը 108 միլիարդ դրամ ամսական: Սա անհավանական է թվում: Անցած տարվա նույն ամիսներին հավաքագրվել է 368 մլրդ, կամ միջինը 92 միլիարդ դրամ ամսական: Եվ եթե նույն միտումները պահպանվեն, ինչը խիստ հավանական է և դա կլինի լավագույն սցենարը, ապա 2016 թվականի բյուջեի հարկային մուտքերը կթերակատարվեն մոտ 66 միլիարդով: Սակայն ավելի իրական է թվում, որ թերակատարումը կարող է հասնել 72-75 միլիարդ դրամի: Նշենք, որ 2015 թվականի բյուջե հարկային եկամուտները թերակատարվեցին 72.4 միլիարդ դրամով» [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր