211652_close_icon
views-count1308 դիտում article-date 10:47 29-09-2016

Առայժմ ոչ ոք չի դժգոհել իմ աշխատանքից. Արմավիրի մարզպետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվ քննարկվում է ՀՀ Արմավիրի թոշակառու մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հնարավոր պաշտոնանկության հարցը։ Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ղահրամանյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ սկսեց բարձր ձայնով ծիծաղել։ «Դե, թող քննարկեն։ Ինձ հետ որևէ խոսակցություն չի եղել այդ թեմայի շուրջ։ Եթե իմ աշխատանքից դժգոհեն, ապա ես այլևս չեմ աշխատի մարզպետի պաշտոնում։ Իսկ առայժմ ոչ ոք չի դժգոհել»,– ինքնագոհ հայտարարեց Արմավիրի մարզպետը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր