211652_close_icon
views-count1866 դիտում article-date 10:32 29-09-2016

Դժգոհ է ՀՀԿ-ն՝ շահում է հասարակությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ վատ է, եթե ՀՀԿ-ում կառավարության փոփոխությունից դժգոհներ չկան: Որովհետև իրավիճակը Հայաստանում վաղուց է շատ հստակ և հասկանալի. կամ պետք է դժգոհ լինի հասարակությունը, կամ պետք է դժգոհ լինի ՀՀԿ-ն: Մինչև այսօր դժգոհ է եղել հասարակությունը: Եվ եթե սրանից հետո ՀՀԿ-ն դժգոհ չլինի, եթե ՀՀԿ-ն դժգոհ լինելու պատճառներ չունենա, եթե ՀՀԿ-ում բառի լայն, նեղ, բուն թե պատկերավոր իմաստով նեղացածներ չլինեն, ուրեմն դա նշանակում է, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու և դժգոհ շարունակելու է մնալ հասարակությունը, նեղացած շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքացին, կամ Հայաստանի քաղաքացին շարունակելու է դժգոհ ու նեղացած գնալ այս երկրից, պետությունից: Ամեն ինչ առավել քան հստակ է: Այսպիսով, ՀՀԿ-ի դժգոհությունը ներկայիս՝ նոր կառավարության և վարչապետի գործունեության ինդիկատորն է: Դժգոհ է ՀՀԿ-ն, շահում է հասարակությունը, և հակառակը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր