211652_close_icon
views-count2863 դիտում article-date 14:16 29-09-2016

Թուրքիայում մեկ տասնյակից ավելի հեռուստաընկերություններ են փակվել

Թուրքիայի իշխանությունները կասեցրել են 12 հեռուստաընկերությունների գործունեությունը։ Այդ մասին հայտնում է թուրքական Haber7 թերթը։ Ըստ թերթի տվյալների՝ պատճառը հակապետական գործունեություն էր և այդ երկրի կողմից ահաբեկչական ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցության գաղափարախոսությունը տարածելը։ Փակված հեռուստաընկերությունների մեծ մասը գործում էր Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում։ Նշենք, որ Թուրքիայում գործում է 1000-ից ավելի հեռուստաընկերություն։

Նմանատիպ նյութեր