211652_close_icon
views-count3572 դիտում article-date 13:11 29-09-2016

Ցավազրկող դեղորայքը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա. գիտնականներ

Ցավազրկող դեղամիջոցների ընդունումը մեծացնում է սրտանոթային անբավարարության ռիսկը։ Նման եզրահանգման են եկել Միլանի համալսարանի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում, գրում է The British Medical Journal-ը։ Վտանգը ներկայացնում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (NSAID)՝ սովորական ցավազրկողները, որոնք կան գրեթե բոլորի տներում։ Ակդ կատեգորիային են պատկանում շատ հայտնի դեղեր՝ Իբուպրոֆենը, Նապրոքսենը, Դիկլոֆենակը, որոնք հանդես են գալիս տարբեր անվանումներով՝ Նուրոֆեն, Ադվիլ, Վոլտարեն և այլն։ Հետազատության մեջ ուսումնասիրվել են 10 մլն մարդկանց տվյալները, ովքեր օգտագործել են այդ դեղամիջոցները։ Համեմատելով ցավազրկողներ ճօգտագործած մարդկանց առողջության հետ՝ գիտնականները եզրահանգել են, որ դեղամիջոց օգտագործողների մոտ 19 տոկոսով բարձր է սրտի անբավարարությամբ հիվանդանոցում հայտնվելու ռիսկը։

Նմանատիպ նյութեր