211652_close_icon
views-count2267 դիտում article-date 12:06 29-09-2016

Թուրքիայի ԱԱԽ-ն կոչ է արել երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը երեկ կոչ է արել երկարաձգել երկրում հուլիսի 20-ից հայտարարված եռամսյա արտակարգ դրության ռեժիմը, տեղեկացնում է BBC-ն։ Խորհրդի անդամների կարծիքով՝ այդ ռեժիմը թույլ կտա «ապահովել երկրում ժողովրդավարության պաշտպանությունը, վերականգնել օրենքն ու պաշտպանել Թուրքիայի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը»։ Խորհրդի նիստին երեկ ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմի սահմանումը Թուրքիայում տագնապ է առաջացրել ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների մոտ։ Բացի այդ, միջազգային բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարում են, որ այդ ռեժիմի հետևում տիրում է քաոս՝ կապված թուրք քաղաքացիների հետապնդման հետ։

Նմանատիպ նյութեր