211652_close_icon
views-count3696 դիտում article-date 11:27 29-09-2016

Amnesty Internatiօnal. Սուդանում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք է կիրառվում

Սուդանում երկրի կառավարության կողմից Դարֆուրի շրջանում քիմիական զենքի կիրառման հետևանքով տասնյակ երեխաներ են մահացել։ Այդ մասին հայտնել է միջազգային Amnesty Internatiօnal կազմակերպությունը, փոխանցում է BBC-ն։ Իրավապաշտպանների խոսքով՝ այս տարվա հունվար ամսից Դարֆուրում կիրառված քիմիական զենքը պատճառ է դարձել 200 բնակչի մահվան։ Թունավոր ծխի պատճառով մարդիկ չէին կարողանում շնչել, արյուն էին թքում, իսկ մաշկը ծածկվում էր բշտիկներով ու սկսում պլոկվել։ Կազմակերպության անդամները գտել են 56 ականատեսների, ովքեր հաստատել են կառավարության կողմից կիրառված քիմիական զենքի առնվազն 30 դեպքերը։ Առայժմ այդ երկրի իշխանությունները չեն մեկնավանել զեկույցը և չեն պատասխանել Amnesty Internatiօnal-ին, որը նաև ներկայացրել է տուժած բազմաթիվ երեխաների լուսանկարներ։ Իրավապաշտպանները կոչ են արել միջազգային հանրությանը հետաքննություն սկսել այդ կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր