211652_close_icon
views-count63152 դիտում article-date 20:33 28-09-2016

Սևանցին ասում է. «Մեզ մականունավոր քաղաքապետ պետք չէ, ով մտածում է սեփական թափանը լցնելու մասին. մեր թեկնածուն Սարգիսն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Սևան քաղաքում իր ընտրողների հետ հանդիպեց քաղաքապետի թեկնածու, 32-ամյա Սարգիս Մուրադյանը: Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիշտ է՝ եղանակն անձրևային էր, սակայն սևանցիները եկել էին հանդիպելու թեկնածուի հետ: Հանդիպման ընթացքում սևանցիներն իրենց հուզող խնդիրների մասին հայտնեցին Ս. Մուրադյանին, ով բնակիչներին ասում էր, որ բոլոր խնդիրները պետք է լուծվի համատեղ ուժերով և կոչ արեց բնակչությանը պահանջատեր լինել իրենց բարձրացված խնդիրները լուծելու հարցում: Իր խոսքում քաղաքապետի թեկնածուն ասում էր. «Նախ, հորդորում են, որպեսզի քարոզարշավը չտանեն անձնական վիրավորանքների հարթություն, իսկ ես և իմ թիմը երկար ենք մտածել առաջադրվելու և չառաջադրվելու համար և եկել ենք այն համոզման, որ Սևանի պատմության մեջ կարող ենք նոր էջ բացել՝ մեկնարկ տալով աննախադեպ և բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը: Սևանի գրեթե ողջ երիտասարդությունը հավատում է Ս. Մուրադյանի խոսքին ու վստահ են, որ մեկ տարի հետո իրենց քաղաքն ունենալու է մարզական ժամանակակից կենտրոն, իսկ Ս. Մուրադյանն էլ ֆոտոլրագրողի հարցին, թե՝ արդյոք հավատան երիտասարդները, որ Սևանն ունենալու է մարզական կենտրոն, թեկնածուն պատասխանեց, որ՝ «Ընտրվեմ, չընտրվեմ՝ դա իրագործվելու է: Սևանի երիտասարդությունը նույնպես պետք է ունենա իր սրտի ուզած մարզական կենտրոնը»: Անձրևի տակ թրջված սևանցիներն էլ ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էին. «Մեր թեկնածուն Սարգիսն է, մենք կուշտ ենք Ուդոյից: Ժամանակին մարզը քանդեց ( նկատի ունենալով քաղաքապետի մեկ այլ թեկնածու Ռուդիկ Ղուկասյանին, ով աշխատել է Գեղարքունիքի մարզպետ, հետո էլ որպես Սևանի քաղաքապետ) Սևանի գլխին սև բերեց ու հիմա ինչի վրա է հույսը դրել, որ փորձում է նորից դառնալ քաղաքապետ: Իր աշխատանքը տեսել ենք՝ և մարզպետ և քաղաքապետ եղած ժամանակ ու միայն սեփական թափանն ու ստամոքսն է լցրել, դրա համար էլ Սևանի մեծամասնությունը չի ընդունում նրան»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քաղաքապետի թեկնածու Ս. Մուրադյանի՝ բնակիչների հետ աղ ու հացով ընդունելությունը տևեց մոտ մեկ ժամ: Տարեց սևանիցիներն էլ ասում էին, թե՝«Ռուդիկ Ղուկասյանը էնքանա տարվել, որ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բոթոյանի կատարած բոլոր աշխատանքները վերագրում է իրեն: Եկեղեցին ուրիշները սարքեցին, դա էլ է վերագրում իրեն: Հանրապետության Նախագահի կարգարդությամբ Կապի և տրանսպորտի նախարարությունը ասֆալտապատման աշխատանքներ կատարեց, դա էլ է վերագրում իրեն: Լրիվ մտել է Շուռիկի արկածների հայտնի սիրված հերոսի կերպարում, երբ օրինախախտին 15 օրվա կալանք են տալիս, և տանում են շինարարություն՝ աշխատելու, ասում էր ցեմենտնի զավոդ՝ յա, միսկոմբինատ՝ յա: Իսկ սևանցիներիս էլ ուզում է մոլորեցնել, իրեն լոզունգ անելով՝ «Աշխատանքը սևանցուն, փորձառությունը Սևանին», մինչդեռ աշխատանքում ինքը տռզավ, իսկ Սևանն էլ հայտնվավ փորձանքների մեջ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր