211652_close_icon
views-count6201 դիտում article-date 18:04 28-09-2016

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը չի խաղա «Զարյայի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ուկրաինական «Զարյայի» հետ հանդիպմանը` Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում: «Իբրահիմովիչը կխաղա: Մարսյալը ուժեղ հարված է ստացել, սակայն նա խաղին պատրաստ կլինի: Շոուն հիվանդացել և մենք նրան ժամանակավորապես դուրս ենք հանել կազմից, որպեսզի ոչ մեկին չվարակի: Մխիթարյանն այսօր մարզվել է, սակայն «Զարյայի» հետ չի խաղա», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Զարյա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին:

Նմանատիպ նյութեր