211652_close_icon
views-count1086 դիտում article-date 17:51 28-09-2016

Բարելավվել են հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, կրճատվել քննության ժամկետները

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում էապես բարելավվել են մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշները, կրճատվել նախաքննության ժամկետները։ Մասնավորապես՝ 2016 թվականի առաջին 6 ամիսներին գրանցվել է սպանության 41 դեպք, որից 38-ը կամ 90,2 տոկոսը բացահայտվել է։ Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բացահայտումը բարելավվել է 27 տոկոսով: 2015 թվականին գրանցված սպանության 38 դեպքից բացահայտվել էր 63,1 տոկոսը, իսկ 2016 թվականի 9 ամսվա տվյալներով՝ բացահայտումն արդեն կազմել է 93,1 տոկոս (9 ամսվա ընթացքում գրանցվել է սպանության 58 դեպք, որից 54-ը բացահայտվել է)։ էապես՝ 27,5 տոկոսով, բարելավվել են ավազակային հարձակումների բացահայտումները՝ կազմելով 71 տոկոս՝ 2015 թվականի 43,5 տոկոսի դիմաց։ Որոշ դրական տեղաշարժ է նկատվել նաև բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքներում. այս տարի բացահայտման ցուցանիշը բարելավվել է շուրջ 8 տոկոսով՝ կազմելով 31 տոկոս՝ նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։ Սպանության փորձերի բացահայտումը կազմել է 100, բռնաբարության և բռնաբարության փորձերի ցուցանիշը՝ 94,1, խարդախության դեպքերի բացահայտումը՝ 91 տոկոս։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի առաջին կիսամյակում քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածության պայմաններում. 6 ամսվա ընթացքում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 26.6 գործ. Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր առմամբ 12601 քրեական գործ։ Այդուհանդերձ՝ քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։ Այսպես՝ եթե 2015 թվականի առաջին կիսամյակում քննված քրեական գործերից մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 1750, ապա 2016 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 2068 քրեական գործ։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր