211652_close_icon
views-count53444 դիտում article-date 16:55 28-09-2016

Սյունիքի մարզպետն իր հրաժարականի մասին հայտարարությունները տարածողներին ցավակցում է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։ Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Խաչատրյանը հայտնեց. «Էլեկտրոնային լրատվամիջոցներից եմ իմանում, որ իբրև հրաժարականի դիմում եմ տվել։ Կարծում եմ՝ այդ տեղեկությունները տարածողները երկունքի մեջ են։ Այս պահին ես աշխատանքային գործունեության մեջ եմ և հորդորում եմ այդ տեղեկությունները տարածողներին մի քիչ էլ հանրությանը տեղեկացնեն իրենց պատվիրատուների քաջագործությունների մասին։ Ես ցավակցում եմ նրանց, ովքեր անգրագետ ձևով փորձում են հանրությանը ,մոլորեցնել։ Պնդել և պնդում եմ՝ իմ հրաժարականի մասին տեղեկությունները չափազանցված են»։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր