211652_close_icon
views-count23236 դիտում article-date 15:56 28-09-2016

Հակոբ Օշականի անվան դպրոցում անկախության տոնին նվիրված միջոցառմանը ելույթ ունեցող երեխաներին կնախանձեին շատ աստղեր ու աստղիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Հակոբ Օշականի անվան N 172 հիմնական դպրոցի դահլիճում տիրում էր տոնական տրամադրություն: Ուսուցիչների և աշակերտների ջանքերով կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Լեփ-լեցուն դահլիճում, որտեղ Անկախության տոնը մեծ հեղինակությամբ նշելու բարձր գիտակցությանը միախառնվել էր նաև տոնական բարձր տրամադրությունը, թևածում էին հայրենասիրական երգն ու պարը, իսկ հյուրերը՝ տարբեր դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ և վարչական շրջանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հպարտանում էին երեխաների ինքնատիպ և պրոֆեսիոնալ կատարումներով: Աշակերտները նաև պատրաստել էին տեսաֆիլմեր` Անկախության կայացման ճանապարհին ղարաբաղյան շարժման գործընթացում իրենց ներդրումն ունեցած գործիչներին, ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած հերոսներին, ինչպես նաև մեր ազգային արժեքներին նվիրված, իսկ այդ հուզումնալից պահերն ուղեկցեցին ոչ պակաս հուզումնալից բանաստեղծություններով: Միջոցառման մնացած մասը համեմված էր հիասքանչ հայկական երգերով և խրոխտ պարերով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 217+
217+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր