211652_close_icon
views-count3756 դիտում article-date 15:12 28-09-2016

Էմրե Մոր. Շնորհակալ եմ, Կրիշտիանու, որ ամեն օր ոգեշնչում ես ինձ

«Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Մորը «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/28/96812/]հանդիպումից[/url] (2:2) հետո իր երախտագիտությունն է հայտնել մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Պետք է ոչ թե երազել կյանքի մասին, այլ ապրել երազանքով: Կրիշտիանու, շնորհակալ եմ, որ ամեն օր ինձ համար օրինակ ես ծառայում և ոգեշնչում ես ինձ: Շնորհակալ եմ նաև «Բորուսիայի» բոլոր երկրպագուներին, որոնք մեզ հզոր աջակցություն ցուցաբերեցին», գրել է Մորը: Ֆուտբոլիստը Ինստագրամում իր գրառման հետ տեղադրել է լուսանկար, որտեղ Ռոնալդուն նրա հետ գրկախառնվել է խաղից հետո:

Նմանատիպ նյութեր