211652_close_icon
views-count2769 դիտում article-date 15:02 28-09-2016

Պուտինը կարող է հոկտեմբերին այցելել Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է՝ հոկտեմբեր ամսին այցելություն կատարի Թուրքիա, հաղորդում է Ria Novosti-ն։ Ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը համապատասխան պաշտոնական հայտարարությունը կանի այն բանից հետո, երբ կավարտվեն նախապատրաստական բոլոր միջոցառումները։ «Չի բացառվում նման հնարավորությունը։ Երբ ավարտին կհասցվեն բոլոր նախապատրաստական միջոցառումները, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,-ասել է մամուլի խոսնակը։

Նմանատիպ նյութեր