211652_close_icon
views-count2541 դիտում article-date 16:28 28-09-2016

Նիդերլանդների խորհրդարանը ԵՄ-ից պահանջել է դադարեցնել Թուրքիային տրվող ամենամյա օգնությունը

Հոլանդիայի խորհրդարանը որոշում է կայացրել սառեցնել Եվրամիության կողմից Թուրքիային տրվող տարեկան օգնությունը։ Առաջարկությունը դրվել է խորհրդարանի օրակարգում, գրում է POSTA թերթը։ Նախաձեռնության հեղինակները Սոցիալիստական և Քրիստոնյա միավորման կուսակցություններն են։ Նշենք, որ Թուրքիային 600 մլն եվրոն հատկացվում է որպես ԵՄ-ին աապագայուն անդամակցող երկրի։ Կուսակցությունները հայտարարել են, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են արհամարհել իրավական ու ժողովրդավարական պետության արժեքները։ Խորհրդարանականները համաեվրոպական կառույցներ են ուղարկել կրենց դիմում-պահանջը՝ խնդրելով դադարեցնել թուրքական կառավարությանը տրվող օգնությունը, ինչպես նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները։ Բացի այդ, որոշում է ընդունվել դադարեցնել Հոլանդիայում մզկիթների ֆինանսավորումը՝ պահանջելով հետաքննել Անկարայի «երկար ձեռքերը» Հոլանդիայում։ Սահմանափակումներ կլինեն նաև երկքաղաքացիության գործընթացում։

Նմանատիպ նյութեր