211652_close_icon
views-count25489 դիտում article-date 14:05 28-09-2016

Երևանում 19-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա և 18-ամյա հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 17 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 19-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Honda մակնիշի 20 DO 020 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակչուհիներ, 38-ամյա Էլեոնորա Վանանցյանին և 18-ամյա Տաթև Աբազյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառակողները։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանառու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քնչնական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գ. Թադևոսյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր