211652_close_icon
views-count3472 դիտում article-date 14:57 28-09-2016

Այցելություն Մալաթիա-Սեբաստիայից զորակոչված զինծառայողներին և հանդիպումներ ԼՂՀ-ում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հոգածությամբ աշխատակազմի ներկայացուցիչները վարչական շրջանից զորակոչված զինծառայողների ծնողների հետ այցելել են ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկը, տեսակցել իրենց զավակներին և ծանոթացել նրանց առօրյային: Տեղում երևանցի հյուրերի հետ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բանակային ծառայության առանձնահատկություններին, հրամկազմի ներկայացուցիչները ներկայացրել են գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինվորներին: Ներկաները շնորհավորել են ՀՀ և ԼՂՀ անկախության տարեդարձները: ԼՂՀ կատարած այցի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Քաշաթաղի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և առանձին ոլորտների պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, վերահաստատվել են հետագա համագործակցության որոշակի ուղղությունները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են նաև Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանի և Բերձորի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանի հետ: Կարևորելով երկուստեք փորձի փոխանակումը՝ Բերձորի մանկապարտեզի աշխատակիցները հրավիրվել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապարտեզներ: Պատվիրակության անդամները Բբերձորի մանկապարտեզին նվիրել են խաղեր, գրքեր և անհրաժեշտ այլ պարագաներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր