211652_close_icon
views-count115816 դիտում article-date 11:50 28-09-2016

Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. ոստիկանները, գյուղացիներն ու փրկարարները որոնում են 20-ամյա հարսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վաղ առավոտվանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների (Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի և Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանի գլխավորությամբ) Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում որոնում են նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ գյուղացիների պատմածի՝ առավոտան Հրանուշը նկատել է, որ արջը հերթական անգամ «այցելել է» գյուղ, որից հետո անհետացել է։ Հ. Եղիազարյանը նույնպես անհետացել է։ Գյուղացիներն ունեն կասկածներ, որ աղջկան արջն է տարել, սակայն ոստիկանության Ապարանի բաժնի պետն էլ օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Հ Եղիազարյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ողջ գյուղը մի մարդու նման՝ ահել-ջահել, փրկարարների ու ոստիկանների հետ հետախուզական աշխատանքներ են կատարում 200 հա տարածությամբ անտառում։ Այդ գյուղ արջերը հաճախակի են այցելում՝ վնասելով գյուղացիների մեղրի փեթակներն ու այգիները։ Գյուղ են ժամանել նաև կինոլոգները՝ որոնումների մեջ վարժեցրած շնով։ *** 14։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկաններն ու գյուղապետարանի աշխատակիցները Հ. Եղիազարյանի տանը հայտնաբերել են նամակ և այն ընթերակաների ներկայությամբ առգրավել են։ Նամակի իսկությունը պարզելու համար նշանակվելու է ձեռագրաբանական փորձաքննություն։ Ներկայացնում ենք նամակը. Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր