211652_close_icon
views-count5606 դիտում article-date 23:41 27-09-2016

Մոսկվայի կենտրոնում հատուկ ջոկատայինները ազատ են արձակել պատանդ վերցված օտարերկրացուն

Մոսկվայի կենտրոնում հատուկ ջոկատայինները ազատ են արձակել պատանդ վերցված օտարերկրացուն, ումից անհայտ անձինք զենքի սպառնալիքով խոշոր գումար էին պահանջում: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի պնդմամբ՝ Մոսկվայի Տագանկա թաղամասում՝ Մալիե Կամենշչիկի փողոցում, անհայտ անձինք ատրճանակով սպառնացել են օտարերկրացի տղամարդուն՝ պահանջելով խոշոր գումար: Հատուկ օպերացիայի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Պատանդ վերցված տղամարդը ազատ է արձակվել, իսկ հանցագործները ձերբակալվել են:

Նմանատիպ նյութեր