211652_close_icon
views-count2504 դիտում article-date 15:30 27-09-2016

«ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» շարադրությունների մրցույթը վերանվանել «ԱՊՀ. Համագործակցության 25 տարի». Armtimes.com

«ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» թեմայով ստեղծագործական աշխատանքների մրցույթ հայտարարվելու մասին Armtimes.com-ի հրապարակած տեղեկությունը բավականին մեծ արձագանք է գտել: Քիչ առաջ դրա վերաբերյալ Armtimes.com-ին պարզաբանում է տրամադրել ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը: ««Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1.400 հանրակրթական դպրոցներից վերաբերում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում և դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին: Կարևորելով ԱՊՀ-ը դերը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ-ն` անկախ պետությունների համագործակություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել»,- փոխանցել է ԿԳՆ մամուլի քարտուղարը:

Նմանատիպ նյութեր