211652_close_icon
views-count1549 դիտում article-date 15:16 27-09-2016

Վրաստանը տարեկան 12 մլն դոլար է տրամադրում տուրիզմի զարգացման համար, իսկ Հայաստանը՝ 400 հազար

Հայաստանն արտերկրում լայն PR-ի կարիք ունի, ինչի համար հսկայական գումարներ են պահանջվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: «Հայաստանը դրսում լայն PR-ի մեծ կարիք ունի, ինչպես հարևան Վրաստանը, սակայն այնտեղ պետությունը հսկայական գումարներ է ծախսում սեփական երկրի PR-ի համար: Վերջերս Վրաստանում էի, և երբ իմացա, թե տուրիզմի զարգացման համար որքան գումար է ծախսվում, ես ինձ վատ զգացի: Վրաստանը տարեկան 12 մլն դոլար է տրամադրում զարգացող տուրիզմի համար, իսկ Հայաստանը՝ 400 հազար դոլար»,- ասաց Մանուկյանը: Նունե Մանուկյանը նշեց, որ Հայաստանի ներկայիս պոտենցիալը էկոտուրիզմն է, որը կարելի է խթանել ներքին փառատոների կազմակերպմամբ, ինչը Հայաստանն առավել ճանաչելի է դարձնում անգամ տեղի հայերի համար։

Նմանատիպ նյութեր