211652_close_icon
views-count22585 դիտում article-date 15:12 27-09-2016

Մասիսի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Նորամարգ գյուղում անհատ ձեռներեցի նկատմամբ ավազակային հարձակում կատարողին

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ տուժածը՝ Նորամարգ գյուղի բնակիչ, 60-ամյա Գալինա Գազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ ուսային հոդի հեմարտրոզ» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 09։40-ի սահմաններում, անհայտ անձը գյուղի Ազատության փողոցի թիվ 117 հասցեում գտնվող, տուժածին պատկանող մթերային խանութից գնել է 1 շիշ օղի, որից հետո առանց պատճառի շշով հարվածել է Գ. Գազարյանի գլխին, ապա դիմել փախուստի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին, այնուհետև ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին այս պահին տեղեկություններ հայտնել։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամեր անց ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող բանջարեղենի շուկայից Մասիսի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 25-ամյա Ջահանգիր Քոչոյանին։ Վերջինս հատնել է, որ գումար հափշտակելու նպատակով մտել է նշված խանութ, որի ժամանակ գնված օղու շշով հարվածել է Գ. Գազարյանի գլխին, սակայն, երբ տուժածը սկսել է օգնություն կանչել, հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հասցնել ավարտին։ Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշով։ Քննիչի որոշմամբ Ջ. Քոչոյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Գ. Գազարյանն անհատ ձեռներեց է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր