211652_close_icon
views-count8303 դիտում article-date 14:11 27-09-2016

Վրացի քաղաքական գործիչները ծեծուջարդ են սարքել ուղիղ եթերում. տեսանյութ

Վրաստանում 2 քաղաքական գործիչների միջև մի քանի վայրկյանով ծեծուջարդին ականատես են դարձել մի քանի հազար հեռուստադիտողներ։ Ինչպես հայտնում է palitra.tv-ն, «Իբերիա» հեռուստաալիքով ուղիղ եթերով հեռարձակվող բանավեճի ժամանակ նրանցից Իրակլի Գլոնտին Զազա Ագլաձեին մեղադրել է Ռուսաստանի շահերով գործելու մեջ։ Արտահայտությունը վրդովեցրել է Ագլաձեին և վերջինս, չկարողանալով զսպել վրդովմունքը, ջրով լի բաժակը նետել է Գլոնտիի վրա։ Նա էլ նույն կերպ է պատասխանել Ագլաձեին։ Այնուհետ հակառակորդներն անցել են ձեռնամարտի։ Արդյունքում էլ տուժել է հաղորդավարուհին։ Ուղիղ եթերը դադարեցվել է։ Գլոնտիի արևմտամետ կուսակցությունը ներկայացնում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհներին, իսկ Ագլաձեի կուսակցությունը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր