211652_close_icon
views-count2283 դիտում article-date 13:26 27-09-2016

«Իմպերատոր» Ֆրանչեսկո Տոտին դարձավ 40 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրանում է հանրահայտ իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Տոտիի 40-ամյակը: Իր ամբողջ խաղային կարիերան Տոտին անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 17 տարեկան հասակում` 1993-ին: Մինչ այժմ Տոտին «Ռոմայի» կազմում ընդհանուր առմամբ 763 հանդիպում է անցկացրել` դառնալով 306 գոլի հեղինակ: Ընդ որում, այդ գոլերից 250-ը նա խփել է Իտալիայի առաջնությունում և այդ ցուցանիշով առաջնության պատմության երկրորդ ռմբարկուն է` զիջելով միայն Սիլվիո Պիոլեին: 2001թ. Տոտին, որին Հռոմում «Իմպերատոր» (Հռոմի Կայսր) են անվանում, «Ռոմայի» հետ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը, իսկ Իտալիայի հավաքականի կազմում 2006-ին դարձավ աշխարհի չեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր