211652_close_icon
views-count1117 դիտում article-date 15:24 27-09-2016

Գյումրիում Անկախությանը նվիրված ֆլեշ մոբեր են անցկացվել

Սեպտեմբերի 25-ին՝ Գյումրի քաղաքի օրը, «Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ-ն կազմակերպել էր մի շարք ակցիաներ՝ նվիրված ինչպես ՀՀ անկախության 25-ամյակին, այնպես էլ քաղաքի տոնին։ ՀԿ անդամները, համախմբելով շուրջ 150 մասնակիցների՝ հիմնական և ավագ դպրոցների աշակերտներ, ուսանողներ, երիտասարդներ, Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացրին «Անկախությունը մերն է, իմն է, քոնն է» խորագրով ֆլեշ մոբ։ Եռագույնը խորհրդանշող շապիկներով պատանիներն ու երիտասարդները հնչեցրին հայրենասիրական երգեր, կատարեցին ազգային պարեր: Հրապարակում նրանք կազմեցին «Հայաստան» բառը։ 15 մետր երկարությամբ եռագույնը ձեռքներին՝ նրանք երթով շարժվեցին դեպի Գյումրու Թատերական հրապարակ։ Երթի ընթացքում քաղաքացիներին բաժանվեցին «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի՝ 1991թ. սեպտեմբերի 23-ի վերաթողարկված համարի օրինակներ: Այնուհետև անցկացվեց երկրորդ ֆլեշ մոբը՝ «Մենք ենք անկախ հայրենիքի պաշտպանները» խորագրով։ «Արաքս Կենտրոն» ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը նկատում է, որ իրենց նախաձեռնած միջոցառումներով Գյումրիում սեպտեմբերի 25-ին տրամադրություն էր փոխվել։ ՀԿ նախագահը նշում է, որ համախմբող նման միջոցառումների կարիքը շատ կա. «Նաև նման ծրագրերի միջոցով են մարդիկ գնահատում, արժևորում անկախությունը։ Այս միջոցառումներով մենք պետք է դաստիարակենք փոքրերին, ցույց տանք, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվել ու ինչպես պետք է ամրապնդել»։ Նշենք, որ «Արաքս կենտրոն» ՀԿ-ն ծրագիրը կյանքի էր կոչել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ [img]/ups/images/0060823001474964570658085.jpg[/img] [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր