211652_close_icon
views-count9890 դիտում article-date 11:54 27-09-2016

Ավտոերթ. Կարգապահ վարորդ՝ անվտանգ երթևեկություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 25-ին «Վարորդի ընկեր» գրասենյակը «Կարգապահ վարորդ՝ անվտանգ երթևեկություն» խորագրով ավտոերթ էր նախաձեռնել: Ավտոերթի նպատակն էր՝ պահպանել և խրախուսել անվտանգ և կարգապահ երթևեկությունը: Ավտոերթը օրինակ է ծառայել այն վարորդներին, ովքեր չեն պահպանում երթևեկության կանոնները (դիտավորյալ, կամ չիմացության պատճառով) և հաճախակի ենթարկվում են տույժերի: Երթի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ այլ ավտոմոբիլիստների հետ և կիսվել թե՛ փորձով, թե՛ խնդիրներով ու դրանց լուծումներով: Ավտոերթին մասնակցել են ինչպես ավտոմեքենա ունեցողները, այնպես էլ ուղևորներ, ովքեր պարզապես գտնվել են վարորդի կողքին և հետևել ընթացքին: «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը հավաքվածներին ներկայացրել է կազմակերության գործունեությունը և ապագայում պլանավորված ծրագրերի, ավտոերթերի մասին: Երթի մասնակիցներին բաժանվել է երթուղին և կպչյուններ, որպեսզի ավտոմեքենաներն իրարից տարբերվեն: Մասնակիցների «VG OIL Servic»-ի կողմից որպես անակնկալ բաժանվել են զեղչի կտրոններ: Երթի ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի եղել: Մասնակիցները անցնելով շուրջ 30 կմ՝ հասել են վերջնակետ՝ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի գրասենյակ: Սիրելի վարորդնե՛ր, հիշեք՝ Ձեզ տանը միշտ սպասում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր