211652_close_icon
views-count23067 դիտում article-date 10:39 27-09-2016

Ավտովթար Գյումրիում. ոստիկանության Մուշի բաժնի դիմաց 37-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Խ. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Գևորգ Զաքարյանը իր վարած BMW մակնիշի 35 CA 276 համարանիշի ավտոմեքենայով Վարդ-Բաղ 3 շենքի դիմաց՝ ոստիկանության Մուշի բաժնի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ, 69-ամյա Սանդուխտ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ռ. Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ս. Զաքարյանը վարորդ Գ. Զաքարյանի մայրն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր