211652_close_icon
views-count2783 դիտում article-date 13:27 27-09-2016

Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին ամսական 30 եվրո կվճարի

Եվրամիությունը մտադիր է Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին ամսական 30 եվրո գումար հատկացնել, գրում է գերմանական Die Well թերթը։ Գումարները բանկային հաշվեհամարներին կփոխանցվեն հոկտեմբեր ամսից սկսած։ Ծրագրի իրագործումը Թուրքիայում կդրվի Կարմիր մահիկի և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի վրա, որոնց կօգնեն թուրքական իշխանությունները։ Ըստ ԵՄ հումանիտար օգնության և ճգնաժամային կառավարման հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի՝ այդ վճարումները կօգնեն փախստականներին «նորմալ կյանքի» զգացողություն ունենալ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ ԵՄ-ը մինչ օրս չի փոխանցել փախստականների կարիքների համար խոստացած 3 մլրդ դոլարը։

Նմանատիպ նյութեր