211652_close_icon
views-count2754 դիտում article-date 19:08 27-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 27-ին

1829 թ. – Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացան Արարատի գագաթը: 1905 թ. – գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվեց Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվում էր նշանավոր E=mc² բանաձևը: 1913 թ. – ծնվել է Ալբերթ Էլլիսը, ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը (մահ. 2007 թ.): 1914 թ. – մահացել է Նիկոլ Դումանը, հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1867 թ.): 1976 թ. – ծնվել է Ֆրանչեսկո Տոտտին, իտալացի ճանաչված ֆուտբոլիստ: 1984 թ. – ծնվել է Ավրիլ Լավինը, կանադացի հանրահայտ երգչուհի: 1990 թ. – ԽՍՀՄ-ը մտավ Ինտերպոլի մեջ: 2004 թ. – Երևանի խորհուրդը հաստատեց Երևանի դրոշը: 2005 թ. – մահացել է Վիկտոր Իսրաելյանը, հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր (ծն. 1919 թ.):

Նմանատիպ նյութեր