211652_close_icon
views-count6230 դիտում article-date 23:30 26-09-2016

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հայ-վրացական գործընկերային հարաբերությունները իրավապահ ոլորտում՝ նշելով, որ համագործակցությունն արդեն իսկ վերաճել է համատեղ աշխատանքի: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն վստահեցրեց, որ դեսպանությունը պատրաստ է առավելագույնս աջակցելու գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը: Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ երկու իրավապահ կառույցների ուղղակի և ամենօրյա համատեղ աշխատանքը նախանշված ծրագրերի իրագործման լավագույն ուղին է: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր