211652_close_icon
views-count1547 դիտում article-date 23:25 26-09-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 41-րդ փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է, ինչի հետևանքով թուլացել է տան հիմքը և վնասվել ննջասենյակի առաստաղը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ ջրալցվում է տան (1950 թ. կառուցված, 120 քմ) նկուղը (35 քմ), իսկ ննջասենյակի (18 քմ) պատին և առաստաղին (փայտյա) առկա են ճաքեր: *** Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել է կից անցնող գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տունը մեկ հարկանի հողաշեն կառույց է (150 քմ), որի արտաքին պատից փլուզվել է մոտ 10 քմ հատված: Հարակից անցնող գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` առանց բռնկման. տուժածներ չկան: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1-04 ծառայության աշխատակիցները փակել են վնասված գազատար խողովակի փականը:

Նմանատիպ նյութեր