211652_close_icon
views-count3694 դիտում article-date 21:50 26-09-2016

Մարկ Բարտրա. Չեմպիոնների Լիգայում եզրափակիչը «Բարսելոնայի» հետ լավ կլիներ

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան, «Բարսելոնայի» նախկին սան Մարկ Բարտրան անդրադարձել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղին: «Ռեալը» այն մրցակիցն է, հենց որի հետ էլ ցանկանում էի խաղալ Չեմպիոնների լիգայում: Ծանր խաղ է սպասվում: Ինչ որ տեղ այն իմ համար նման է «Ռեալի» դեմ Սուպերկլասիկոյին: Ես բազմիցս եմ Պրիմերայում խաղացել «Ռեալի» դեմ, լավ գիտեմ այդ թիմին և նրա դեմ հանդիպումները որպես դերբի եմ ընկալում: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Բարսայի» դեմ հրաշալի կլիներ: Պատրաստ եմ դրա տակ հենց հիմա ստորագրել: Եթե հասնենք մինչև այնտեղ, դա մեր թիմի գերազանց աշխատանքի ապացույցը կլինի», ասել է Բարտրան:

Նմանատիպ նյութեր