211652_close_icon
views-count4683 դիտում article-date 21:15 26-09-2016

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամներին

Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնին: Հանդիպմանը Ֆրանսուա Ռոշբլուանը կիսվել է առաջնագծից ստացած իր տպավորություններով և վստահեցրել, որ իրենք այսուհետ ևս ամեն ինչ անելու են Արցախի անկախության դե-յուրե ամրագրման համար: Այնուհետև, հյուրերի խնդրանքով, բանակի հրամանատարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրադրությանը: [b]ԼՂՀ ՊՆ [/b]

Նմանատիպ նյութեր