211652_close_icon
views-count5677 դիտում article-date 23:40 26-09-2016

Փոլ Մաքքարթնին մահացել է 50 տարի առաջ, և նրան փոխարինում է նմանակը. Լեգե՞նդ, թե՞ իրականություն

Տասնամյակներ շարունակ բրիտանական փոփ-լեգենդը գերում է աշխարհն իր հիթերով, որոնցից շատերը գրել և կատարել է անձամբ ինքը Բիթլզ (The Beatles) խմբում նվագելու ժամանակ: 74-ամյա երաժիշտն այս տարի կրկին հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում: Պատճատը նրա մահվան մասին ասեկոսեներն են: Ասեկոսեները սկսվեցին այն բանից հետո երբ Պոլ Մաքքարթնին երբեմնի գործընկերոջ՝ Տինգո Սթարի հետ Բիթլզին նվիրված «Շաբաթվա մեջ ութ օր» վավերագրական ֆիլմի պրիմերայի ժամանակ անցան կարմիր գորգի վրայով: Սկսվեց շրջանառվել վարկած, թե իսկական բաս կիթառահար Մաքքան մահացել է դեռևս 1966 թվականին: Իսկ այսօր մենք տեսնում ենք ոչ թե Փոլին, այլ նրա նմանակին: [img]/ups/images/0640466001474906403561124.jpg[/img] Դավադրության տեսության տրամաբանությամբ հյուսված այս պատմությունը հասարակության ուշադրությանը չարժանացավ: Սակայն ռեժիսոր Ռոն Հովարդսի՝ Բիթլզին նվիրված նոր ֆիլմից հետո այս թեմայով վերլուծությունները թարմացան: Այս տարի ապրիլին youtube-ում տարածվեց նոր վերլուծություն, որտեղ ընդարձակ անդրադարձ է կատարվում Մաքքարթնիի մահվան լեգենդին: «Փոլ Մաքքարթնին մեռած է» հին լեգենդը հյուսվել է դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին, ըստ որի Մաքքարթնին մահացել է 1966թվականին առեղծվածային ավտովթարից: [img]/ups/images/0536375001474906427514957.jpg[/img] [i]Ավտովթարը, որի ժամանակ ենթադրաբար մահացել է Փոլ Մաքքարթնին[/i] 1969թ. մի խումբ ուսանողներ հրապարակեցին մի շարք հոդվածներ, որտեղ Մաքքարթնիի ենթադրյալ մահվան առեղծվածի բանալիները փնտրում էին Բիթլզ խմբի երաժիշտների օրագրերում: [img]/ups/images/0796916001474906456759296.jpg[/img] Մաքքարթնին բազմիցս հերքել է իր մահվան մասին առասպելներն ու ասեկոսեները: Նույնիսկ 1993 թվականի ալբոմը վերնագրվեց «Փոլը ողջ է» (Paul Is Live), ինչն ուղղակի հեգնանք էր ուղղված նրա մահվան մասին առասպելին հավատացողներին: Իսկ այս տարի ապրիլից տարածվում են նյութեր, որտեղ տարատեսակ վերլուծություններ են կատարվում, ապացուցվում կամ հերքվում են Փոլ Մաքքարթնիի մահվան մասին լուրերը: [img]/ups/images/073569500147490649227040.jpg[/img] Երեկ էլ հրապարակվել է նոր նյութ, որտեղ վերլուծության հեղինակ Քեն Պեթերսը ապացուցում է, որ Փոլի մահվան մասին լուրերը կեղծ են, սակայն Փոլն իսկապես ունեցել է նմանակ Բիլլի Շեփարդ անունով: Պետերսի տվյալներով Բիլլի Շեփարդը տաղանդավոր երաժիշտ էր, որը ծառայում էր որպես Մաքքարթնիի նմանակ Բիթլզի փառքի գագաթնակետի ժամանակաշրջանում: Երբ իսկական Մաքքան իբր մահանում է առեղծվածային ավտովթարի ժամանակ, Բիիլլի Շեփարդը անհետանում է և որոշ ժամանակ փոխարինում Մաքքարթնիին: Կա նաև տարածված վարկած, ըստ որի Բիլլի Շեփարդը հորինված կեպար է, որը հիշատակվում է «Սերժանտ Պեպերի Միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» (Sgt. Pepper's Lonely Hearts Club Band) ալբոմում: [img]/ups/images/0649003001474906540760890.jpg[/img] [i]«Սերժանտ Պեպերի Միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» ալբոմի կազմը[/i] Համենայնդեպս Պետերսի ամենահամոզիչ ապացույցն այն է, որ Փոլն ու նմանակը տարբերվում են հասակով, ականջների չափերով, աչքերի գույնով, ատամնաշարով, որոնք պարզ երևում են լուսանկաներում: [img]/ups/images/0338917001474906564511601.jpg[/img] Այսպես, 1967 թվականից հետո Փոլի հասակը աճել էր մոտ 5 սմ-ով: Փոխվել էր նրա ատամների թեքությունը, շրթունքների տեսքը, աչքերի գույնը, գանգի չափերը: [img]/ups/images/0856196001474906604387587.jpg[/img] Մեկ այլ խորհրդանշական փաստարկ Պետերսը նկատում է Բիթլզի այդ տարի լույս ընծայած «Կախարդական առեղծվածային ճամփորդություն» (Magical Mystery Tour) ալբոմի վերլուծությունից: [img]/ups/images/0582023001474906639375235.jpg[/img] [i]«Կախարդական առեղծվածային ճամփորդություն» ալբոմի կազմը[/i] Այն պարունակում է ակնարկ Փոլի մահման մասին: Այդ ալբոմի կազմի վրա Փոլը կրում է ծովափղի կոստյում: Հունական լեգենդներում փովափիղը խորհրդանշում է դիակ: Պետերսն ապացուցում է, որ կեղծ են նաև Ռինգո Սթարի այն հարցազրույցները, որտեղ նա ասում է, թե իսկական Փոլ Մաքքարթնին մահացել է 1966թ. ավտովթարից: Հարցազրույցները հարապարակվել են World News Daily Report երգիծական կայքում: Դրանք ըստ էության հումոր էին, սակայն լայնորեն տարածվել են և ընթերցողների մեծ մասի կողմից լուրջ ընդունվել: [img]/ups/images/0709258001474906657783647.jpg[/img] Ու ներկայում ստացվել է այնպես, որ Փոլ Մաքքարթնիի մահվան մասին լեգենդը սերիալ է հիշեցնում, որի վերջը չի երևում: Այս թեմայով հրապարակումները պարբերաբար հարապարակվում են արևմտյան մամուլում, մտահոգություն առաջացնելով Բիթլզի սիրահարների և երաժշտասերների շրջանում: Վերջին, երեկ հրապարակված հոդվածը նախորդների նման ճիշտ չի հասկացվել, և տպավորություն է տարածվել, իբր Մաքքարթնին իսկապես մահացել է 50 տարի առաջ, և նրան փոխարինում է նմանակը:

Նմանատիպ նյութեր