211652_close_icon
views-count8258 դիտում article-date 20:26 26-09-2016

Հայաստան-Լեհաստան ֆուտբոլային խաղին մասնակցելու համար կարող եք վստահ դիմել ՖԱՖ-ին

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Վարշավայում կհանդիպի Լեհաստանի ընտրանուն: Այդ կապակցությամբ երկրպագուների [url=https://mobile.facebook.com/story.php?story_fbid=1273299592688741&substory_index=0&id=199885006696877&__mref=message_bubble&_rdr]First Armenian Front շարժումը[/url] (FAF) հանդես է եկել հայտարարությամբ: «Հայաստանի ազգային հավաքականին այս տարի մնացել է անցկացնել 3 պաշտոնական հանդիպում: Տարեվերջյան 3 խաղերից հետո կարող է վերջնականապես ընդգծվել ազգային հավաքականի` խմբում որևէ բարձր տեղ զբաղեցնելու հնարավոր հավակնությունը: Այդ առումով առաջիկա 3 հանդիպումներից յուրաքանչյուրն ունի կարևոր նշանակություն: Կարևորում ենք ակնհայտորեն վատ վիճակում գտնվող ազգային հավաքականին աջակցություն ցուցաբերել Վարշավայի 60 հազարանոց մարզադաշտում՝ խմբի ֆավորիտներից մեկի՝ Լեհաստանի ազգային հավաքականի դեմ խաղում: Դեպի Վարշավա ուղևորությունը լինելու է երբևէ կազմակերպված ամենամատչելի տուրը հայ երկրպագուների համար: Ավտոբուսով ուղևորության արժեքը կազմելու է 220 եվրո, ինքնաթիռով՝ 400: [b]Փաթեթ 1. Արժեքը – 220 եվրո մեկնումը` 08.10 վերադարձը Երևան` 18.10 [/b] Փաթեթը ներառում է` - ավտոբուսի տոմս - հոսթել` քաղաքի կենտրոնում - 5 գիշեր` ներառյալ նախաճաշը - ապահովագրություն [b]Փաթեթ 2 Արժեքը – 410 եվրո մեկնումը` 09.10 վերադարձը Երևան` 14.10[/b] - ինքնաթիռի տոմս (Երևան-Կիև- Վարշավա, Վարշավա-Կիև-Երևան), - հյուրանոց` 5 գիշեր Վարշավայում 3*, նախաճաշ - ապահովագրություն Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել դեսպանատուն մտնելու կապակցությամբ: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788 հեռախոսահամարով»:

Նմանատիպ նյութեր