211652_close_icon
views-count18596 դիտում article-date 19:20 26-09-2016

Ավտովթար Կոտայքի մարզում. 32-ամյա վարորդը ВАЗ 21099-ով բախվել է 25-ամյա վարորդի Opel-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Զովունի- Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Զովունի գյուղի բնակիչ, 32-ամյա Պավլուշ Առաքելյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 CA 410 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի բնակիչ, 25-ամյա Իշխան Պետրոսյանի վարած Opel Corsa մակնիշի 33 DԼ 938 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ի. Պետրոսյանի ուղևորներ, Զորավան գյուղի բնակիչներ, 50-ամյա Մարտիրոս Մարտիրոսյանը, և 25-ամյա Վիգեն Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատր Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչկան կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Դադոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր