211652_close_icon
views-count21798 դիտում article-date 12:14 26-09-2016

Ռուսաստանում դեռահաս տղան ընկել է շենքի 23-րդ հարկից և ողջ մնացել

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում դեռահաս մի պատանի ընկել է շենքի 23-րդ հարկից և հրաշքով ողջ մնացել, տեղեկացնում է rosvalt.ru-ն։ Նրան ամենայն հավանականությամբ փրկել է ներքևում կայանված ավտոմեքենան։ Տղային տեղափոխել են Նովոսիբիրսկի 34-րդ կլինիկական հիվանդանոց, իսկ վիճակը ներկա պահին բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ 16-ամյա պատանին ցանկացել է իր ընկերուհու մոտ տպավորություն թողնել և անցել է պատշգամբի հակառակ կողմը, սակայն չի կարողացել պահել իրեն և վայր է ընկել։

Նմանատիպ նյութեր