211652_close_icon
views-count4563 դիտում article-date 22:55 25-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 25-ին

1396 թ. – Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվեց խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը: 1493 թ. – Քրիստափոր Կոլումբոսը սկսեց իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա: 1555 թ. – ստորագրվեց Աուգսբուրգի հաշտությունը: 1683 թ. – ծնվել է Ժան Ֆիլիպ Ռամոն, ֆրանսիացի նշանավոր երգահան (մահ. 1764 թ.): 1897 թ. – ծնվել է Ուիլյամ Ֆոլքները, ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր: (մահ. 1764 թ.): 1932 թ. – ծնվել է Գլեն Գուլդը, կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր (մահ. 1982 թ.): 1949 թ. – ծնվել է Պեդրո Ալմոդովարը, իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը: 1956 թ. – շահագործման հանձնվեց տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը: 1970 թ. – մահացել է Էրիխ Մարիա Ռեմարկը, գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից (ծն. 1898 թ.):

Նմանատիպ նյութեր