211652_close_icon
views-count3357 դիտում article-date 19:24 25-09-2016

«Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 25-ին «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում տեղի ունեցան Գյումրու Պարարվեստի դպրոցի նորակառույց շենքի, Աբովյան փողոցի՝ Քըրք Քըրքորյանի անունը կրող հատվածի, Գյումրու երիտասարդական պալատի բացման արարողությունները, որոնց ներկա էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը և տոնակատարություններին մասնակեցելու համար Գյումրի ժամանած հյուրեր: Քաղաքապետը մասնակցեց նաև «Գյումրի ռոք-ֆեստ 2016» միջազգային ռոք փառատոնի բացման արարողությանը, որը նվիրված է Հայաստանի Անկախության 25-ամյակին և անց է կացվում «Սեւ ամրոց» համալիրում: Տոնական միջոցառումները շարունակվում են նախապես հայտարարված ժամանակացույցով: Միջոցառումների ավարտը կտրվի Վարդանանց հրապարակում կազմակերպված տոնական համերգով և հրավառությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր