211652_close_icon
views-count4085 դիտում article-date 18:43 25-09-2016

Ժոզե Մոուրինյո. Իմ խաղացողները պետք է դուրս գան Վան Գալի ազդեցության տակից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ֆուտբոլիստները առայժմ թիմի նախկին մարզիչ Լուի Վան Գալի փիլիսոփայության ազդեցության տակ են գտնվում: «Ես և պարոն վան Գալը ֆուտբոլը տարբեր կերպ ենք տեսնում, և դա նորմալ է: Խաղացողներրը դեռ տարաձայնություններ ունեն նրա ֆուտբոլի և այն ֆուտբոլի միջև, որը ես եմ ցանկանում տեսնել: Խաղացողները վերջին շրջանում անհաջող հանդես եկան, սակայն նրանք գիտակցում են, թե որքան պատասխանատու գործ է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալը, հասկանում են, որ անհաջողության դեպքում կընկնեն բրիտանական ԶԼՄ-ների ճնշման տակ այնպես, ինչպես ես եմ դա զգում», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր