211652_close_icon
views-count4386 դիտում article-date 19:35 25-09-2016

Ռուսաստանն ու Պակիստանը սկսել են համատեղ զորավարժություններ

Ինչպես հաղորդում է Ria.ru-լրատվական գործակալությունը, Ռուսաստանի և Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են զորավարժություններ, որը մեկնարկել է Պակիստանի զինված ուժերին պատկանող հրաձգարանում։ Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 10-ը։ Երկու երկրների միջև անցկացվող զորավարժությունը կոչվում է «Բարեկամություն 2016»։ Նշենք նաև, որ այս երկու երկրները առաջին անգամն են իրականացնում համատեղ զորավարժություն։

Նմանատիպ նյութեր