211652_close_icon
views-count29398 դիտում article-date 18:18 25-09-2016

Հակառակորդի կողմից արձակված գնդակից Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր