211652_close_icon
views-count3794 դիտում article-date 18:12 25-09-2016

Ադրբեջանում վաղն անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Ադրբեջանում «լռության օր» է. Վաղը, սեպտեմբերի 26-ին անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, գրում է trend.az-ը: Համաձայն Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության նախորդ և քվեարկության օրը արգելվում է կատարել նախընտրական քարոզչություն: Հանրաքվեի անցկացման նախորդ և քվերակության օրերին Ադրբեջանի ոստիկանությունը աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում քննդատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները: Փոփոխություններով ավելացվում են նախագահի լիազորությունները, նախագահն ընտրվելու է 7 տարի ժամկետով, առանց սահմանափակման, ունենալու է խորհրդարանը ցրելու իրավունք, 18 տարին լրացած քաղաքացիները իրավունք են ստանալու ընտրվելու խորհրդարանի պատգամավոր, ներկայում պատգամավոր ընտրվելու իրավունք ունեն 25 տարեկանը լրացած անձինք։

Նմանատիպ նյութեր