211652_close_icon
views-count5283 դիտում article-date 18:51 25-09-2016

Աննա Տեր-Վարդանյանը եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը

Աննա Տեր-Վարդանյանը եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը։ Գերագույն գլխավոր ավագ կոչումը Աննա Տեր-Վարդանյանն ստացել է 1959 թվականին Նյուփորթի ռազմածովային քոլեջում։ Նա զինված ուժերում ծառայող առաջին կինն էր, ով արժանացել է E-9 կոչմանը։ Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականին։ Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ 1936-1939 թվականներին սովորել է Հարավ-արևմտյան ավագ դպրոցում, 1941-1942 թվականներին՝ Դետրոյթի բիզնես համալսարանում։ Համալսարանական տարիներին Աննան զինվորագրվել է Կանանց օդային օժանդակ կորպուսում։ 1943 թվականի օգոստոսի 31-ին հեռացել է Կանանց օդային օժանդակ կորպուսից՝ միանալով Կանայք արտակարգ իրավիճակներում կամավոր ծառայությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց Տեր-Վարդանյանը կամավոր զինվորագրվում է, իսկ քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր, մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում: Թոշակի է անցել 1963 թվականի հուլիսի 16-ին։ Մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին, 90 տարեկան հասակում։ Թաղված է Արլինգտոնի ազգային գերեզմանատանը։

Նմանատիպ նյութեր