211652_close_icon
views-count2935 դիտում article-date 16:39 25-09-2016

Ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի աճյունն աճուրդում վաճառվել է 45 հազար դոլարով

Հայտնի ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի նախկին կինը՝ Ջոան Կարսոնը, գրողի աճյունը (մոխիրը) աճուրդում վաճառել է 45 հազար ԱՄՆ դոլարով, հաղորդում է [url=http://www.cnbc.com/2016/09/24/truman-capotes-ashes-once-owned-by-johnny-carsons-ex-wife-sold-for-45000.html]CNBC[/url]-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ Julien's աճուրդի տունը գրողի աճյունի մեկնարկային արժեքը սահմանել է 4 հազար դոլար: Նշենք, որ Թրումեն Կապոտեն մահացել է 1984 թվականին Լոս Անջելեսում: Նրա «Նախաճաշ Տիֆանիի մոտ» նովելն ու «Սառնարյուն սպանություն» փաստագրական վեպը տեղ են գտել համաշխարհային գրականության դասական ստեղծագործությունների շարքում:

Նմանատիպ նյութեր